Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Հայկ Մարությանի որեւէ խոստում առ այս պահը չի կատարվել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2019 11:15

Երեկ անառողջ մթնոլորտի պատճառով ԱԺ նիստերը բոյկոտած ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չդիմացավ ու հիշեցրեց, կարելի է ասել՝ երեսով տվեց «Իմ քայլին», որ «եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը», ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի»։ «Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք եւ որտեղ կհայտնվեիք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

– Հիմա ձեր «կռիվը» Հայկ Մարությանի՞ դեմ է, թե՞ Նիկոլ Փաշինյանի։

– Մենք կռիվ չենք անում, մեր խնդիրը քաղաքի վատ կառավարման հետ է, մեր խնդիրը նրա հետ է, որ Հայկ Մարությանը սպիտակ օսլայած օձիքով շատ գեղեցիկ պրեզենտացիա էր անում, թե ինչպես ինքը երկու մետրանոց լիֆտեր պիտի տեղադրի Երեւանի բազմաբնակարան շենքերում, որտեղ շախտաները 1 մետր եւ 0.7 սանտիմետր են։ Ինքը հրաշալի պրեզենտացիա էր անում, թե ինչպես ամբողջ քաղաքը պիտի լուսավորվի, տրանսպորտի հարցը պիտի կարգավորվի, աղբամշակման գործարաններ պիտի կառուցվեն եւ այլն, եւ այլն։ Բայց որեւէ խոստում առ այս պահը չի կատարվել։

Մենք որեւէ մեկի հետ չենք մրցում, մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարում, մենք՝ որպես խմբակցություն, եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հերթին, կատարում ենք մեր գործառույթները։

– Բայց վերելակների  հետ կապված՝ կարծես թե սկսվել է գործընթացը, մայրաքաղաքի մի քանի շենքերում արդեն տեղադրվել են նոր վերելակներ։

– Որքանով ես տեղյակ եմ, ամեն վարչական շրջանում փոխվում է ընդամենը 2 վերելակ։ 20 վերելակ է բերվել, եւ այդ 20 վերելակները փոխվում են՝ այն դեպքում, երբ որ Երեւանում 4 հազար 500-ից ավելի վերելակ կա, եւ բոլորն էլ Սովետական Միությունից մնացած են։

Ես հիմա Ձեզ կարող եմ տալ մահվան վերելակների փաթեթը, թե Երեւանում քանի վերելակ կա, որ ուղղակիորեն չի կարելի շահագործել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031