Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Կարող է դիտվել, որ ասում ենք՝ եթե սա չաշխատի, մենք մեկ է, ձեր հետեւից գալու ենք». Բադասյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին

Դեկտեմբեր 09,2019 17:16

ԵՄ ԱլԳ ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանություններին շուտափույթ ձեւավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս առնչությամբ ասաց. «Դա քաղհասարակության դիրքորոշումն է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Մեր ծրագրերը մնում են նույնը, որեւէ բան այդ հայտարարությունը մեր ծրագրերը չի փոխում: Նորություն չի, որ քաղհասարակության այսպես ասած ավանդական ներկայացուցիչները, հնաբնակները, կամ հիմնական հատվածը կիսում է այդ դիրքորոշումը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա ու իրենք բազմիցս կոչ են արել շատ արագ լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվ մենք նոր հայտարարությունը կրկին ընդունել ենք ի գիտություն»:

Հարցրեցինք՝ եթե ՍԴ անդամները չեն ուզում վաղաժամ թոշակի գնալ, դուք ո՞նց ք լուծելու ՍԴ-ի ճգնաժամը՝ Բադասյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ եթե ես հիմա ասեմ՝ գիտեք, նաեւ նախատեսվել է սա, կարող է դիտվել, որ ասում ենք՝ եթե սա չաշխատի, մենք մեկ է, ձեր հետեւից գալու ենք: Բայց մեր նպատակը դա չի, մեր նպատակն է ամբողջ դատական համակարգում միեւնույն է,ապահովել բարեվարքության ստուգման մեխանիզմներ, որը վերաբերվում է ամբողջ  դատական համակարգին, ոչ միայն ՍԴ-ին, այլեւ առաջին ատյանի դատարաններին, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններին: Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ ամբողջությամբ: Ինչ միջոցներով, ինչ մեթոդներով՝ դրանք բոլորը նկարագրված են դատաիրավական ռազմավարության եւ գործողությունների ծրագրով եւ Հակակոռուպցիոն ռազմավարության եւ գործողությունների ծրագրով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031