Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՍԴ անդամներին, որոնց առաջարկում ենք վաղ կենսաթոշակի գնալ, չեմ համարում հանցագործներ». Բադասյան

Դեկտեմբեր 09,2019 22:35

Պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ նախորդ տարիներին ՍԴ որոշումներն ապահովել են նախորդ իշխանության երկարակեցությունը: «Ես ՍԴ-ին մեղսակից եմ համարում առնվազն 2003թ.-ից սկսած՝ ընտրական վեճերի որոշումներին հաջորդած քաղաքական հետապնդումներին, բռնաճնշումներին, սպանություններին, Մարտի մեկի սպանդին եւ մարտի մեկին կատարված սպանություններին: Հետեւաբար, ես դեմ եմ, որ այս հանցագործ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի հնարավորության հարցը քննարկենք: Դուք ի՞նչ եք կարծում նրանց մեղսակցության մասին»,-ԱԺ նիստում այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսպիսի հարցադրում հղեց նա՝ ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրինագծի քննարկման ժամանակ:

Բադասյանը նկատեց՝ հիշատակվածում մեղավորություն ունեն թե պետական կառույցները եւ թե քաղաքացիները, որոնք հանդուրժել են նման վարքագիծը. «Բայց ՍԴ անդամներին, որոնց առաջարկվում է կամավոր վաղ կենսաթոշակի դիմել, ես չեմ համարում հանցագործներ: Նման հայտարարություն անելու հիմք չունեմ: Օրինագծի իմաստն այն է, որ սա ձեռքսեղմում է պետության եւ ՍԴ այդ անդամների միջեւ: Ինչ վերաբերում է ՍԴ այն որոշումներին, որոնք կասկած են առաջացրել հանրության շրջանում, համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ունենք լուրջ խնդիր: Ճգնաժամն էլ դրանից է առաջացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031