Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանը երբեք որեւէ բանում չպետք է վստահ լինի». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 11,2019 13:35

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողներն  այսօր հետաքրքրվեցին՝ «Եթե Հրայր Թովմասյանը տրվի գայթակղությանը եւ գնա թոշակի, որքանո՞վ համոզված լինի, որ իշխանությունն առաջիկայում չի որոշի, որ այդ գումարն այլեւս չի տրվելու նրան եւ ՍԴ անդամներին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կամավոր կենսաթոշակ սահմանող օրինագիծը:

Ալեն Սիմոնյանը նկատեց. «Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին հասցրել է տրվել, եւ երբեք որեւէ բանում չպետք է վստահ լինի»:

Լրագրողը կրկնեց հարցը՝ «այսինքն, հնարավո՞ր է գա ժամանակ, որ կենսաթոշակն այլեւս չտրվի»:

Ուղիղ։ Իմ քայլը խմբակցությունը պատասխանում է լրագրողների հարցերին

Gepostet von Aravot am Dienstag, 10. Dezember 2019

Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ որեւէ խորամանկություն այս օրինագծում չկա. «Մեր իշխանությունը եւ գործելաոճը երբեւէ առիթ չեն տվել մտածելու, թե մենք նման գործողություն կանենք: Օրենքը գործելու է լիարժեք կերպով, սա խաբկանք չէ: Մեծագույն հարգանք կունենամ նրանց նկատմամբ, ովքեր այդ լուծումն ընդունելի կհամարեն»:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս օրենքով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ տրվում է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն, որը նա ուներ ամիսներ առաջ, բայց չօգտագործեց. «Հիմա ԱԺ-ն է նման քայլ անում: Որքանո՞վ կօգնի՝ հետագա քայլերից կերեւա: Օրինագծում խարդախություն չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031