Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը

Դեկտեմբեր 11,2019 17:41

Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:
Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաև իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասին, անմիջապես դիմեցին. արդյունքը սպասեցնել չտվեց:

Մեժլում Թաթոյանը նշում է. «ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի աջակցությամբ մենք կարողացանաք կառուցել և վերանորոգել մեր ջրաղացը: Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեցին և օգնեցին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031