Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածները Դաշնակցության մասին գնալով շատ համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին».Կիրո Մանոյան

Դեկտեմբեր 11,2019 19:55

«Գնալով Փաշինյանի ասածները Դաշնակցության մասին առնվազն շատ համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ ՀԵՄ բողոքի ցույցերին, ասել էր, որ նախարարի հրաժարական պահանջելը չի կարող լինել զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժի քմահաճույք:

Կիրո Մանոյանը այս առիթով հորդորեց ճիշտ մեջբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերն ու ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ այսօր ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունի, ասում է, եթե Դաշնակցությունը չանի այսպես կամ այնպես, այսինքն՝ ինքն է որոշում Դաշնակցությունն ինչ անի, կունենա զրո ազդեցություն: Ամեն դեպքում չի էլ ասել, որ մեծ ազդեցություն ունի Դաշնակցությունը»:

Կիրո Մանոյանը, հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Դաշնակցությանն ուղղված քաղաքականությունն, ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 1992-1994-ին, երբ մեր Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից, 1994-ին քայլեր ձեռնարկեց, որ կուսակցությունը փակվի Հայաստանում, մի կողմից ասում էր՝ ՀՅԴ-ն ազգային արժեք է, ափսոս սրանք ինչեր են արել, ճիշտ նույն մոտեցմամբ Փաշինյանն է խոսում: Պիտի բոլորը, նաև վարչապետը հասկանան՝ ցանկություններով չէ, որ պիտի առաջ գնան, այլ պիտի ընդունեն իրականությունը, որ դաշնակցությունը մեկ կազմակերպություն է. հնի-նորի բաներ մեջտեղ նետելը ոչ ոքի էլ օգուտ չի բերելու: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչով գնալով մոտենում է Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031