Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավար. «Ախր, ֆիննախն ով է, որ գումար տա, թե չտա»

Դեկտեմբեր 12,2019 18:35 Share

Ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ ասաց, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը եւ ինքը կոտրելու է այդ դիմադրությունը, հարցին այսօր կառավարության նիստից հետո, Պետական եկամուտներ նախագահ Դավիթ Անանյանն ասաց՝ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին:

Թե ինչ նկատի ուներ վարչապետը, արդյոք ՊԵԿ-ի ներսո՞ւմ էլ կա դիմադրություն, կոնկրետ Դավիթ Անանյանն ինչ դիմադրության է հանդիպել, այս հարցերին ի պատասխան, ՊԵԿ ղեկավարն ասաց՝ այդ հայտարարությունն ավելի շատ քաղաքական հայտարարություն էր եւ որեւէ անձի նպատակաուղղված չէր. «Պետական համակարգն ընդհանրապես միշտ էլ գնահատվել ու գնահատվում է, որ ինքը մի քիչ պահպանողական է, որովհետեւ շատ ավելի հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չի դրսեւորում։ Դա ընդունված է աշխարհում։ Եվ կարծում եմ՝ պարոն վարչապետի խոսքը դրան էր ուղղված, որ հեղափոխական լինելը վերաբերում է նաեւ պետական համակարգին, եւ մենք բոլորս պետք է ջանք գործադրենք»:

Այսօր Կառավարության նիստում, երբ քննարկվում էր Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իր վերապահումները հայտնեց եւ առաջարկեց ձեռնպահ մնալ` այս ձեւով նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ կարիք են բավարարում եւ ինչո՞ւ են երկու անգամից ավել շատ ծախս անում:

Aravot.am-ը պարոն Անանյանից հետաքրքրվեց՝ կարծես ֆիննախը չի ուզում գումար տալ: Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց՝ «Ախր, ֆիննախն ով է, որ գումար տա, թե չտա։ Կառավարությունում են որոշումներ կայացվում, ֆիննախն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031