Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել․ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է․ Արեն Մկրտչյան

Դեկտեմբեր 14,2019 23:50

Դեկտեմբերի 14-ին Ալավերդիում «Էյ Սի Փի» ընկերության աշխատակիցները փակել էին երկաթգիծը՝ վերջին երեք ամիսների իրենց աշխատավարձը ստանալու պահանջով։

Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա։

Պղնձաձուլարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Երկաթգիծն այսօր փակ էր։ Մանրամասն, պարզ զրույց ունեցա ժողովրդի հետ։ Տեղեկացրի, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի, ՏԿԵ փոխնախարարի, գործարար Նորիկ Պետրոսյանի և իմ ուշադրության կենտրոնում է, մանրամասն ներկայացրի արվող աշխատանքը։ Խնդրեցի տեղափոխվել ձուլարանի տարածք ու շարունակել զրույցն այնտեղ։

Այնուհետև խնդրել եմ չտրվել սադրանքների, քանի որ մեզ հասած տեղեկություններով առանձին տարրեր փորձում են սոցիալական խնդիրն օգտագործել իրենց նենգ նպատակների համար։ Եվ խնդրի լուծման ուղղությամբ արվող այս լայնածավալ աշխատանքների համատեքստում ստրատեգիական կարևորության երկաթգիծը փակ պահելն ուղիղ հարված է կառավարությանը, մեր թիմին ու ինձ անձնապես։ Խնդրել եմ թույլ չտալ պատ շարել իմ ու իրենց միջև։ Վստահեցրել եմ՝ ինքս եմ ջարդելու այդ փորձերը։ Ժողովուրդը վստահեցրեց՝ սադրիչների ականջից թղթով բռնելու են ու ուղարկեն Թեղուտի պոչամբար։ Քաղաքապետին ու բոլոր ներկաներին ի գիտություն տեղեկացրել եմ, որ ժողովրդի հետ հանդիպելու համար ես միջնորդի կարիք չունեմ։

Այսպիսով, ավելի քան 93 մլն դրամ կա հիմնարկի հաշվին, որը նոր ղեկավարությունը (ղեկավարումը ստանձնել են մոտ 2 ամիս առաջ) պատրաստ է ամբողջությամբ փոխանցել աշխատակիցներին, և դա բավարար է 3 ամսվա աշխատավարձն ամբողջությամբ մարելու համար։ Խնդիրը հիմնարկի սառեցված հաշիվներն ու դրանց վրա առկա կալանքներն են։

Հիմնարկի ղեկավար Կարեն Ղազարյանը հրապարակեց փաստաթղթեր՝ մերկացնելով, բացահայտելով նախկինում ամբողջ տեղի ունեցածը։ Ժողովուրդ ջան, մենք մի թիմ ենք, մենք ընտանիք ենք։ Կանենք հնարավորը, անգամ անհնարինն այս կարևոր խնդրի լուծման համար։

Շնորհակալ եմ։ Ինչպես ասացի հանդիպման վերջում, մեկ առ մեկ պինդ գրկում եմ բոլորիդ։

 

Արեն ՄԿՐՏՉՅԱՆ

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ 

Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցաՊղնձաձուլարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն…

Gepostet von Aren Mkrtchyan am Samstag, 14. Dezember 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031