Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկած հարուցող դեղերը լիարժեք չեն արձանագրվել. Դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին

Դեկտեմբեր 20,2019 18:28

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր:

Տեսչական մարմնի աշխատակցի  արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերվել է խոչընդոտում՝ վերցվել են վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել են ապարդյուն։ Դրա հետեւանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չեն արձանագրվել:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից՝ արձանագրվել է, որ «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղի է ունեցել խոչընդոտում, սահմանվել է տուգանք։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031