Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Դեկտեմբեր 21,2019 21:51

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:

Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031