Լրահոս
Օրվա լրահոսը

Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ՝ ևս 5 փողոցներում

Դեկտեմբեր 24,2019 19:35

Հարգելի համաքաղաքացիներ,

երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
-Ռուբինյանց փողոց՝ հ.19,
-Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
-Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
-Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
-Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:
Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031