Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահություն են հայտնել, որ 2020 թվականը ևս կլինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի. ԱՀ պետական նախարարը և պաշտպանության նախարարն այցելել են զինավաններից մեկը

Դեկտեմբեր 29,2019 19:24

Դեկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զինավաններից մեկը և ներկա գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին:

Նույն օրը բանակի հրամանատարն այցելել է նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Կարեն Աբրահամյանը հետաքրքրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ և հուզող խնդիրներով, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին, շնորհավորել դիրքապահ անձնակազմին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ՝ վստահություն հայտնելով, որ 2020 թվականը ևս կլինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031