Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնակ գյուղում ձնծաղիկներն արդեն ծաղկել են. այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ. Գագիկ Սուրենյան

Հունվար 09,2020 11:06

Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։

Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

«Առավոտ». Մեկ այլ գրառմամբ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է. «Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ձնծաղիկները ծաղկել են։ Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031