Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային 7 ռեկորդներ, որոնք դժվար թե հնարավոր լինի գերազանցել

Հունվար 17,2020 15:34
  1. Ամենահեռու տարածությունից խփված գոլը

2013 թվականին ԱՊԼ-ի «Սթոք Սիթի»-«Սաութհեմփթոն» հանդիպման ժամանակ աչքի է ընկել «Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը, որը իր պաշտպանած դարպասի մատույցներից գնդակը հեռացրել է այնքան ուժեղ, որ այն կտրելով 91,9 մետր հայտնվել է Արթուր Բորուցի դարպասում:

  1. Ամենաթանկ տրանսֆերը

2017 թվականին բրազիլացի Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով:

  1. Մեկ մրցաշրջանում ամենից շատ խփած գոլերի հեղինակը

2012 թվականին արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր ակումբի եւ Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցելով 69 հանդիպման՝ խփել է 91 գոլ:

  1. Աշխարհի մեկ առաջնությունում ամենից շատ գոլ խփած ֆուտբոլիստը

Ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենը 1958 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է 13 գոլի հեղինակ: Մեկնարկային խաղում նա հեթ-տրիկ է գրանցել, երկրորդ խաղում՝ դուբլ, խմբային մրցաշարի երրորդ խաղում հեղինակել է 1 գոլ: Նա քառորդ եզրափակչում 2 գնդակ է ուղարկել Հյուսիսային Իռլանդիայի դարպասը, կիսաեզրափակչում աչքի է ընկել Բրազիլիայի դարպասը խփած մեկ գոլով: Բրոնզե մեդալի համար խաղում Ֆոնտենը մրցակցի դարպասը գրավել է 4 անգամ՝ մեկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցնելով մինչեւ այժմ չգերազանցված ռեկորդի՝ 13-ի:

  1. Ամենաշատ հաճախելիություն ունեցող խաղը

1950 թվականին աշխարհի առաջնության եզրափակչի Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպմանը «Մարականա» ստադիոնում հետեւել է 210 հազար մարդ, չնայած վաճառված եղել է 173 850 տոմս:

  1. Ամենախոշոր հաշիվը

2002 թվականին Մադագասկարի առաջնությունում բացառիկ հաշիվ է գրանցվել «Ադեմա»-«Ստադ Օլիմպիկ լ՝Էմիրն» խաղում: Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստները նախորդ հանդիպմանը մրցավարի գործողություններից ծայր աստիճան դժգոհ լինելով՝ որպես բողոքի նշան սկսել են իրենք իրենց գոլ խփել: Գրանցվել է 149:0 հաշիվ:

  1. Ամենաուժեղ հարվածը

2011 թվականի սեպտեմբերին «Պորտուի» բրազիլացի հարձակվող Խալկը կատարել է ֆուտբոլում ամենաուժեղ հարվածը գնդակին: Գնդակը սուրացել է ժամում 240 կմ բացարձակ ռեկորդային արագությամբ, որը «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը ի վիճակի չի եղել կասեցնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031