Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդում վարկած չհյուսենք». Արարատ Միրզոյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Հունվար 18,2020 16:19

«Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք եւ շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է եւ ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ հրազենային վիրավորմամբ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ իրեն իրավունք չի վերապահի ենթադրություններ անել: Հարցին՝ «նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞», Միրզոյանն այսպես պատասխանեց. «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել: Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որեւէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որեւէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031