Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը հաղթեց առաջատարին, իսկ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը պարտություններ է կրում

Հունվար 19,2020 22:11

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ առաջնության նախավերջին տուրում ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը (նկար 1) սեւ խաղաքարերով պարտության մատնեց մրցաշարային աղյուսակի առաջատար, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին ու երկրի չեմպիոնի հարցը հետաձգեց:

Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Հայկ Մարտիրոսյան-Շանթ Սարգսյան՝ 1:0, Արման Միքայելյան-Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0:1, Արամ Հակոբյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան՝ ½:

Այս առաջնությանը ակնհայտ անպատրաստ է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (նկար 2), որը վաստակել է ընդամենը 1,5 միավոր ու ընթանում է վերջին հորիզոնականում:

Նկար 2

Եզրափակիչ տուրից առաջ միանձնյա առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է՝ 5,5 միավոր, երկրորդ տեղում է Հայկ Մարտիրոսյանը՝ 5,0, Արման Փաշիկյանը, Արամ Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4,5-ական միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031