Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկական զինուժի կորուստները 2019–ի հուլիս–սեպտեմբերին.Razm.info

Հունվար 23,2020 21:20

2019 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է  հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։

Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։

Մարտական

  • Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի կրակից, Տավուշի մարզում, հուլիսի 28-ին։ [Աղբյուրը՝ ՊԲ]

Ոչ մարտական

  • Պայմանագրային Արծվիկ Ղարիբյանը մահացել է հունիսի 2–ին, դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։
  • Պայմանագրային Սասուն Բալայանը մահացել է հունիսի 17–ին, սրտի հիվանդությունից։ [Աղբյուրը՝ դատախազություն]
  • Ժամկետային Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է հուլիսի 20-ին, դիտակետում։ Հարուցվել է քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՊՆ]
  • Ժամկետային Վոլոդյա Համլետի Գալոյանը մահացել է հուլիսի 23-ին: Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ ՊԲ]։
  • Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանը հայտել է օգոստոսի 7–ին։ Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ դատախազություն]
  • Սպա Մհեր Մկրտչյանը մահացել է օգոստոսի 10-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]
  • Սպա Գագիկ Բաղունցը մահացել է օգոստոսի 16-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]
  • Պայմանագրային Արմեն Ներկարարյանը կախված է հայտնաբերվել անասնագոմում, սեպտեմբերի 12–ին։ [Աղբյուրը՝ դատախազություն]
  • Ժամկետային Արման Արմենի Լևոնյանը մահացել է սեպտեմբերի 28-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Նախնական՝ նրան սպանել են։ [Աղբյուրը՝ ՊԲ]

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031