Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անգամ, երբ հանդիպենք այդ մասին մենք կխոսենք». Գալուստ Սահակյան

Հունվար 28,2020 19:11

«Բանակի ամբողջ սպառազինությունը եղել է Հանրապետական կուսակցության  իշխանության ժամանակ՝ սկսած Վազգեն սպարապետից։ Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսների հետ»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, որ վերջերս Հայաստանը նոր զինատեսակներ է ձեռք բերել, սնունդն է փոխվում` ինչո՞ւ այդ ամենը հնարավոր չէր անել իրենց իշխանության տարիներին:

«Չեմ կարծում, որ որևէ այդպես մտածված երևույթ է, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել հիմա և այն հազվագյուտ իրողություն է։ Բանակի գործունեությունը սկսվել է 1990-ականներից և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել»,- շարունակեց նա:

Հրայր Թովմասյան-Նիկոլ Փաշինյան հեռակա վեճ-բանավեճի մասին հարցին էլ չպատասխանեց`հավելելով, որ բանակի 28-ամյակի տոնակատարությունների օրը չի ցանկանում այլ հարցերի պատասխանել. «Հաջորդ անգամ, երբ հանդիպենք այդ մասին մենք կխոսենք»:

Եռաբլուրում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց ասաց, որ շուտով կխոսի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031