Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դին

Հունվար 29,2020 13:43 Share
kamurj

Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել