Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիզաբեթ Թեյլոր. «Չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողությունը»

Հունվար 31,2020 13:30

Հոլիվուդի թագուհի, եռակի «Օսկար»-ակիր Էլիզաբեթ Թեյլորը կինեմատոգրաֆի պատմության մեջ միակ արտիստն է, որի հոնորարը ֆիլմում նկարահանվելու համար միլիոն դոլար է կազմել:

Նա բացառիկ է եղել ամեն ինչում, անգամ բուռն կինոգործունեությունը կինոաստղին  չի խանգարել ամուսնանալ 9 անգամ եւ ունենալ 4 երեխա՝ գրում է kulturologia.ru-ն:

Այս տարվա փետրվարին Էլիզաբեթ Թեյլորը կդառնար 88 տարեկան:

Ի դեպ, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։

Անկրկնելի Լիզից նաեւ բազմաթիվ  արտահայտություններ եւ թեւավոր խոսքեր են մնացել, որոնցից ամենավառ մի քանի արտահայտություն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

-Փառահեղ կանանց փառահեղ ադամանդներ են պետք:

-Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, որոնց հետ ամուսնացած եմ եղել: Արդյոք շա՞տ կանայք կարող են հպարտանալ նույնկերպ:

– Ծնողներս ինձ սովորեցրել են հարգել ամուսնությունը, դրա համար ես միշտ ամուսնացել եմ, բայց, չգիտես ինչու, ինձ միշտ անառակ են անվանել;

– Լեգենդ դառնալու համար նախ պետք է մեռնել:

– Ճաշակն աստիճանաբար է ձեւավորվում: Տասը տարի առաջ ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց հիմա նույնիսկ ճաշի չէի հրավիրի:

-Ես երբեք թեյավճար չեմ տալիս, որովհետեւ ինձ երբեք ոչ ոք թեյավճար չի տվել:

– Կարելի է լինել թմբլիկ, բայց սեքսուալ եւ հմայիչ: Դա կախված է նրանից, թե ինքդ ինչպես ես քեզ զգում:

– Նյու Յորքում ես հասկացա, որ չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողությունը:

– Ես չէի հիշում ժամանակի մասին մինչեւ հանրահայտ դառնալս:

-Ժամանակի ընթացքում զղջում ես գործածդ որոշ մեղքերի համար, նաեւ այն մեղքերի, որոնք  դեռ չես գործել:

Պատրաստեց  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 

«Առավոտ» օրաթերթ
30.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031