Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել իրեն օգնել փորձող երիտասարդին․ Shamshyan.com

Փետրվար 02,2020 17:55 Share

Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com-ի թղթակցին ասում էին. «Վրաերթի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և երբ Ford Transit-ի վարորդը տեսել է, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է ու փորձել է կարգավորել ավտոմեքենան և մահացածը օգնության ձեռք է մեկնել նրան՝ տալով երկաթե անվաշղթաներ, որպեսզի վարորդը անվահեծանները ամրակապի և Լ. Մաչկալյանը, ընկնելով սահքի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829