Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Փետրվար 02,2020 19:15

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829