Լրահոս
Օրվա լրահոսը

Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014»-ը բախվել է կրպակին. վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից

Փետրվար 02,2020 22:33

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պ. Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սլավիկ Հ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա կրպակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829