Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի, կասեի, որ 100 տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետեւաբար՝ Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել». քաղաքագետ

Փետրվար 17,2020 12:28

«Փաշինյանի փաստարկները լավագույնը չէին: Նա ցանկանում էր հակառակորդին տապալել, բայց պատմական փաստարկները թույլ հնչեցին: Եթե ես լինեի, կասեի, որ հարյուր տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետեւաբար՝ Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել: Նման փաստարկները Եվրոպայի, ԱՄՆ- եւ Ռուսաստանի, ու առհասարակ՝ մեծ խաղացողների դուրը չեն գալիս»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճին, որում Փաշինյանն Ալիեւին հիշեցրեց, որ Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան պետություն չկար, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Բայց դա չի նշանակում, որ այդ փաստարկները չպետք է բերել խոսույթի դաշտ: Դա պետք է վարպետորեն անել եւ նրբանկատորեն, որպեսզի չստացվի, թե միայն պատմական փաստարկների համար ես խոսում: Քաղաքական խոսույթի տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ պատմական փաստարկները կարելի է ներգրավել բանակցային գործընթացում»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, որ Ադրբեջանը կխոսի Արցախի հետ՝ պայմանով, որ հայկական կողմն իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի այսպես կոչված «գրավյալ տարածքներից», Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Արցախն իրականում բանակցային կողմ է. «Մենք ինքներս ենք նրան դուրս մղում: Բանակցությունների ժամանակ պետք է ասել, որ այս կամ այն հարցը քննարկել ենք Արցախի հետ, եւ վերջինս համաձայն չէ: Երբ դա չես անում, ստացվում է, որ միան դու ես բանակցում Ադրբեջանի հետ, մինչդեռ ԵԱՀԿ համանախագահները պարբերաբար գնում են Ստեփանակերտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829