Լրահոս
Օրվա լրահոսը

Եղել է վիրավոր հայկական կողմից, որը մտահոգիչ է և անընդունելի. Զոհրաբ Մնացականյան

Փետրվար 24,2020 12:34

«Սա առաջին անգամ չի հնչեցվել, սա կարևորագույն տարր է մեր ամբողջ մոտեցման և դիրքորոշման մեջ, որը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, դրա համար որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու»,-փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի ասուլիսին ի պատասխան լրագրողների հարցերին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը երկրորդ պլա՞ն է մղվել բանակցային գործընթացում, այսպես պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Այս առիթով Զոհրաբ Մնացականյանը մանրամասնեց. «Բոլոր նրանք, որոնք հետևում են գործընթացին, վստահաբար չեն առաջնորդվում առանձին վերցված մի հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում: Ի՞նչն է ձեզ դրդել ենթադրել, որ մենք կարող ենք վերանայել էական և կարևոր այդ սկզբունքը: Ես ուղղակի կկարդամ ձեզ այն հատվածը, որն արտահայտվել է իմ ելույթում Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման, և սա վերջին օրինակներից մեկն է: Յուրաքանչյուրը, որը հետևում է ողջ գործընթացին, կտեսնի, որ ազգերի ինքնորոշման իրավունքը եղել է ու մնում և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից»:

Զոհրաբ Մնացականյանն իր ելույթից մեջբերեց այն հատվածը, որտեղ նշում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմքը»:

Լրագրողները նաև Զոհրաբ Մնացականյանին հիշեցրին՝ փետրվարի 24-ին սահմանին հայ զինվոր է վիրավորվել, և դա տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստից հետո, ուստի դա Ադրբեջանի պատասխանը չէ՞ր, ԱԳ նախարարն արձագանքեց. «Անկեղծ ասած՝ ես դրա մասին իմացա, երբ հանդիպում էինք, և իմ գործընկերներն ինձ տեղեկացրին: Ես առիթ չեմ ունեցել խոսելու իմ մյուս գործընկերների հետ: Բայց կարող եմ ասել, որ չափազանց մտահոգիչ է, քանի որ էսկալյացիոն ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույններից մեկն է բանակցային ողջ փաթեթի մեջ: Էսկալյացիոն ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում: Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019-ի ընթացքում՝ էսկալյացիայի ավելի նվազ պատկեր, ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը: Ինձ համար նվազ պատկեր դժվար է ասել, թերևս եղել են զոհեր, և մեկ զոհն արդեն ավելի քան շատ է, բայց շատ էական է էսկալյացիայի ռիսկերի նվազեցումը պահպանել: Այստեղ, բնականաբար, անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ զարգացումներ են եղել: Եղել է վիրավոր հայկական կողմից, որը մտահոգիչ է և անընդունելի: Մենք մեր կողմից հստակ շարունակելու ենք առաջ տանել այդ օրակարգը: Կոնկրետ հարցեր կան իրականացնելու, միջոցառումներ, որոնք բերելու են ռիսկերի նվազեցման, որոնք բխում են թե՛ նախկինում ձևավորված մոտեցումներից, թե՛ ներկայումս ձևակերպված մոտեցումներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829