Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես այսպիսի իրավիճակներում շատ կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել. «Ժողովուրդ»

Մարտ 03,2020 12:54

Նախ՝ փետրվարի 23-ին Թորոսյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, թե Իրանի հետ սահման փակելու կարիք չկա, եւ, առհասարակ, սահմաններ պետք չէ փակել, սակայն դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հակառակ հայտարարությունը, եւ այն փակվեց որոշակի կանոններով։ Իսկ, ահա, մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ուսումնական հաստատությունները փակելու կարիք չկա, եւ ավելին՝ իր երկու երեխաներին էլ պատրաստ է դպրոց ուղարկել։ Ընդամենը ժամեր անց հաջորդեցին կրկին վարչապետի եւ այս անգամ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հակառակ հայտարարությունները՝ մեկ շաբաթով ուսհաստատությունների եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքները դադարեցնելու մասին։

Եվ այս իրավիճակում եզրակացությունը մեկն է. հատկապես այսպիսի իրավիճակներում շատ կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ։ Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ դիմակների դեֆիցիտի պատճառով, եւ կրկին իրադարձությունների կենտրոնում Արսեն Թորոսյանն էր։ Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի դեղատներում բացակայում են հասարակ դիմակները, իսկ դրանց առկայության պարագայում էլ գներն աստղաբաշխական են։ Թորոսյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե դեղատներում վաճառվող հասարակ դիմակները ոչնչից չեն պաշտպանում։ Եվ չնայած դրան՝ արդեն նախօրեին նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց դիմակ կրել միայն գրիպով մարդկանց հետ շփվելիս։ Եվ այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, որ նախօրեին, երբ իշխանության ներկայացուցիչները գնացել էին «Գոլդեն Փելիս» հյուրանոց, որտեղ մեկուսացված են կորոնավիրոսով վարակված քաղաքացու հետ շփված անձինք, դիմակներ էին կրում։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031