Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն մարտի 3-ից 5-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը ստուգելու համար: Այս մասին ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ:
ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների:
Եվրոպայի Խորհուրդը, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, անդրադառնալու է մասնավորապես երկու գործի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի»:
Ընդունված որոշումները և բանաձևերը կհրապարակվեն նիստից հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































