Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խորհրդի երեք անդամներ լքել են կուսակցությունը. «Ազատություն»

Մարտ 05,2020 11:33

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։ «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

Նա մանրամասնեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ այս տարվա հունվարի 13-ին։ «Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը», – ասաց Ալեքսանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել, նա արձագանքեց. – «Հիմնականում կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից, գծից դժգոհություն, այսինքն՝ ղեկավարությունը էն քաղաքականությունը չէր վարում, որը պիտի որդեգրեր էդ կուսակցությունով»։

Ըստ Ալեքսանյանի, իրենց չէր գոհացնում այն, որ «կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին դիրքեր»։

«Սերժ Սարգսյանը մի քանի տարի է՝ Հանրապետական կուսակցության առաջնորդն է եղել։ Երբ Դուք ասում եք՝ կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքեր են հաստատված, Դուք ի նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, որ իր օրոք է եղել, ինքն է եղել էդ քրեաօլիգարխիկ համակարգի ղեկավարը, ճի՞շտ եմ Ձեզ հասկանում», – այս հարցին արդեն նախկին հանրապետականն արձագանքեց. – «Ուրեմն, ոչ միայն Սերժ Սարգսյանին։ Ուրեմն, խնդիրն էն է, որ երկրում պայքարը կոռուպցիայի դեմ, թալանի դեմ, մյուսի դեմ, մյուսի դեմ, որ պիտի պայքար արվեր, հենց էդ մարդիկ էին նաև մտնում կուսակցության մեջ, որոնք էդ դրա կրողներն էին»։

Հարցին էլ՝ «Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանի օրոք էդ քրեաօլիգարխիկ կարգերը ամրապնդվեցի՞ն», Ալեքսանյանը պատասխանեց. – «Շարունակվեցին և ամրապնդվեցին, այո»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031