Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն այդպես էլ չի պատասխանել, թե քայլեր ձեռնարկո՞ւմ է ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու ուղղությամբ. ՀՔԱՎ

Մարտ 05,2020 21:01

2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ  Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից:

Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին Արման Թաթոյանը՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ միասին այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և առանձնազրույց ունեցել այնտեղ պատիժը կրող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ:

Փաստաբանները խնդրել էին տեղեկություններ այցից՝ արդյո՞ք արձանագրել են իրավունքի խախտման դեպքեր, դիտարկե՞լ են Ռազգիլդեևի  պահման պայմանները, համապատասխանու՞մ են դրանք տեղական օրենսդրությամբ ու միջազգային փաստաթղթերով նախատեսված նորմերին և արդյո՞ք պաշտպանը մտադրություն ունի հանդես գալու հրապարակային հայտարարությամբ՝ այցի վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ  Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, այդպես էլ   չի պատասխանել ՀՔԱՎ գրասենյակի հարցադրումներին, որոնք ուղղվել են թե´ նախկինում, թե´ այժմ. այն է՝ արդյո՞ք տեղի են ունեցել իրավունքի խախտման դեպքեր, արդյո՞ք դիտարկվել են Ռազգիլդեևի պահման պայմանները և  արդյո՞ք ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու  ուղղությամբ՝ համակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031