Լրահոս
Օրվա լրահոսը

Forbes-ը Գյումրին ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Մարտ 11,2020 15:47

Forbes ամսագիրը, հիմնվելով զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների վրա, կազմել է 17 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը: Ցանկում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

««Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր թռիչքների մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը վերջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետ: Գարունը Գյումրի այցելելու համար ֆանտաստիկ ժամանակ է»,-գրում է ամսագիրը և տեղեկացնում, որ քաղաքում տեղակայված են ժամանակակից սրճարաններ, թեմատիկ խանութներ, մշակութային յուրահատուկ վայրեր, այստեղ են բնակվում նաև ամենահումորով գյումրեցիները:

Forbes-ը խորհուրդ է տալիս Գյումրիում անպայման փորձել պանրխաշ, թեյեր, այցելել տիկնիկային թատրոն, ինչպես նաև տեղացիների ձեռքով պատրաստված հուշանվերներ գնել HayAr Jewellery խանութից, որտեղ բոլոր աքսեսուարները պատրաստված են Արտակ Թադևոսյանի կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031