Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ քննարկել և 3-6 ամսով հետաձգել վարկերի մարումը. Սուրեն Պարսյան

Մարտ 13,2020 14:44 Share

Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետևանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա և արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։

Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։

Հետևաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել