Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծման փորձը. ՊԵԿ

Մարտ 19,2020 18:59

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր:

Այնուհետև, խորը զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու, ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց:

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է  արձանագրություն:

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031