Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Քաղաքացիները բացառիկ դեպքերում տնից դուրս գալիս պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, ունենան անձնագիր. ոստիկանական ուժերը վերահսկելու են». ՀՀ պարետի խորհրդական

Մարտ 24,2020 21:03

«Այսօր՝ ժամը 00.00-ից սկսած ոստիկանության ուժերը վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը ՀՀ ամբողջ տարածքում: Թե ինչպես կիրականացվի հսկողությունը, որտեղ կտեղակայվեն համապատասխան հսկող մեքենաները, շրջիկ խմբեր կլինեն, կորոշի ոստիկանապետը»,- քիչ առաջ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

Նա շեշտեց՝ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները վերաբերում են ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում գտնվող այլ երկրների քաղաքացիներին: Նաև հայտնեց. «Ոստիկանությունն իրավասու է քաղաքացիներից պահանջել փաստաթուղթ, տեղաշարժի թերթիկ և անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքացուն հորդորել վերադառնալ մշտական բնակության վայր կամ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ»:

Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս սահմանափակումներին չենթարկվելու դեպքում բացի մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը, կանոնները խախտելու և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունն առնվազն վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ 100-200 հազար դրամի չափով, իսկ եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այլ անձի վարակում, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության հարց քննարկել:

Սուրեն Քրմոյանը զգուշացրեց, որ բացառիկ դեպքերում է թույլատրվում ազգաբնակչությանը դուրս գալ տնից: Նա ասաց. «Անձինք կարող են այն դեպքում դուրս գալ տնից, եթե այն աշխատանքով են զբաղվում, որը թույլատրված է և արգելված չէ, եթե կենսական կարիքների համար դուրս են գալու մթերային խանութ և եթե ֆիզիկական վարժություններով, սպորտով զբաղվելու համար է, այն էլ կարճ, օրական մեկ անգամ իր բնակվելու վայրի մոտակայքում՝ միշտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժի թերթիկ»:

Տեղաշարժի թերթիկը տեղադրված է հասցեում :

ՀՀ պարետի խորհրդականն ասաց, որ պարտադիր չէ թերթիկը տպել, կարող են նաև տնից դուրս գալիս ինքնուրույն լրացնել թերթիկի հարցերի պատասխանները՝ անուն, ազգանուն, տնից դուրս գալու ժամ, այցելության վայր: Նա հստակեցրեց՝ մոտակա պարենային խանութ, դեղատուն դուրս գալու համար ևս թերթիկն անհրաժեշտ է:

Հարցին՝ լրագրողների համար կա՞ն սահմանափակումներ, կա՞ն բացառություններ, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Նվազագույն տեղաշարժ պետք է լինի: Ցանկալի է, որ լրագրողներն աշխատանքը կատարեն տնից: Այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ամբողջ տեղեկատվությունը առավելագույնս հասանելի է լինելու առցանց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031