Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես» դիտորդական առաքելությունը ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով․ հայտարարություն

Մարտ 29,2020 23:17

«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։

COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունը 2020 թվականի մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Դիտորդները հրահանգավորված են իրենց աշխատանքներում խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող անվտանգության պահանջները։

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ։

Նախընտրական քարոզարշավը ժամկետից շուտ ընդհատվել է, մինչդեռ այն կարող էր փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած այն հանգամանքին, որ առաքելության կողմից նախընտրական քարոզչության դիտարկումն արդեն իսկ բացահայտել էր քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները։

Ենթադրում ենք, որ ընտրողների մի ստվար զանգված ազատորեն չի կարողանալու մասնակցել քվեարկությանը, քանի որ, թեև ոչ քաղաքական ուժերի կամ վարչական ռեսուրսով պայմանավորված, կաշկանդված է լինելու մարդաշատ վայրում գտնվելու և այլ անձանց հետ շփվելու մտահոգություններով։ Հեռավորություն պահպանելու արդյունքում դիտորդները և ԶԼՄ-ներկայացուցիչները չեն կարողանալու ազատ տեղաշարժվել և պատշաճ իրականացնել իրենց գործառույթները, իսկ առանձին դեպքերում՝ նկատել որոշ ընտրախախտումներ։

Համարում ենք, որ ցանկացած ժողովրդավար իշխանություն պետք է շահագրգիռ լինի իր քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես նաև ձևավորվող օրենսդիր ու գործադիր մարմինների լեգիտիմությամբ։ Ծայրահեղ ռիսկային իրավիճակում ամեն գնով ընտրություններ կազմակերպելու մղումը հարցականի տակ է դնում դրա իրական նպատակը և գործընթացների օրինավորությունը։

«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031