Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրինովսկին՝ Լուկաշենկոյին. «Վերջապես խելքի եկեք, Ալեքսանդր Գրիգորյեւիչ»

Ապրիլ 02,2020 23:03 Share

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նամակ է գրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցնել բոլոր մարզական միջոցառումները:

«Լուկաշենկոն ձեռք է առնում ամբողջ աշխարհին: Ամենուր խիստ միջոցառումներ են կիրառվում, չեղարկվել կամ հետաձգվել են բոլոր մարզական միջոցառումները, որպեսզի մարդիկ տանը մնան, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը ստադիոններում են, նախագահն էլ հոկեյ է խաղում: Եվ այդ երկրում արդեն տասնյակ մարդիկ վարակվել են: Այդպիսիք կդառնան հարյուրներ, հետո՝ հազարներ…

Այդպես չի կարելի, Ալեքսանդր Գրիգորյեւիչ: Ստացվում է, որ ամբողջ երկիր մոլորակը հիմար է եւ միայն դո՞ւք եք խելացի: Վերջապես խելքի եկեք»,- գրել է Ժիրնովսկին «Տելեգրամ»-ում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել