Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը «կառանծյա» պահեք»

Ապրիլ 03,2020 23:50

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է համացանցում տարածված գրառումներին՝ քաղաքապետարանի անգործության մասին։

«Ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի վրա, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ։ Ուրեմն՝ քաղաքապետը իր աշխատանքի վայրում է, ամեն օր աշխատում է, ոնց որ և միշտ։ Թաղապետերը իրենց աշխատանքի վայրերում են, ամեն օր աշխատում են, ոնց որ և միշտ։ Փոխքաղաքապետերը, վարչության պետերը, ամբողջ անձնակազմը, բոլորը աշխատում են, գլուխները կախ անում են իրենց գործը։ Եվ եթե թե քաղաքապետը, թե թաղապետերը կամ փոխքաղաքապետերը «լայվ» դուրս չեն գալիս, ուղիղ եթերներ չեն անում, դա չի նշանակում, որ իրենք չեն աշխատում»,- ասաց նա։

Նա հավելեց, որ ամեն քաղաքական գործիչ գործում է յուրովի. «Ես օրինակ, եթե նկատել եք, ուղիղ եթերներ չեմ մտնում։ Ես այս մեկ ու կես տարվա մեջ, ինչ քաղաքապետ եմ մի 4-5 անգամ եմ երևի ուղիղ եթեր մտել, այն էլ՝ մեկնաբանելու տարբեր տիպի հերյուրանքներ և բամբասանքներ։ Բայց եթե այս մարդկանց լոգիկային հետևես, որ այս բամբասանքներն անում են, այսինքն՝ եթե ես 1.5 տարվա մեջ 4-5 օր եմ եթեր մտել, նշանակո՞ւմ է՝ ես այդ 4-5 օրն եմ աշխատել, այստեղ եղել։ Մնացած ժամանակ ես տանն եմ եղե՞լ, ոչ մի բան չեմ արե՞լ։ Այն օրերը, որ ես ուղիղ եթերում չեմ, ես ոչ մի բան չեմ անո՞ւմ։ Չգիտեք՝ ո՞ւր եմ։ Ոչ, ես աշխատանքի եմ։ Եվ այսուհետ էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է։ Ձեր ֆեյսբուքյան գրառումներով ոչ մի օգուտ չեք բերում ժողովրդին։ Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը «կառանծյա» պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է էս կորոնավիրուսը կպնում։ Էդ «կառանծյան» ձեզ կփրկի։ Եթե «կառանծյա» չեք անում, ֆեյսբուքյան գրառումների տեղը դուրս եկեք, մեկին օգտակար եղեք ինչ-որ մի բանով»։

Հայկ Մարությանը ներկայացրեց նաև, թե այս ընթացքում ինչ է արել որպես քաղաքացի և որպես քաղաքապետ. «Կնոջս, ընկերներիս, մեր «Հայ ասոցիացիայի» հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց տարվել են մթերքով փաթեթներ, որպեսզի 1 ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։ Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք նույնպես 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար, և այդ մթերքները տարվելու է նրանց տուն, որ մեկ ամսվա ընթացքում, մարդիկ դուրս չգան տնից։ Եվ շարունակական ևս 2000 մարդկանց համար արվելու է սա՝ միայն այդ սոցիալական բլոկով»։

Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին 🙂

Gepostet von Hayk Marutyan am Freitag, 3. April 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930