Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, եւս 1 մահվան դեպք ունենք. 68-ամյա քաղաքացին քրոնիկ հիվանդություններ է ունեցել». Փաշինյան

Ապրիլ 06,2020 11:36

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերով ասաց, որ ապրիլի 5-ին ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, որոնցից դրական է եղել միայն 11-ը, եւ եթե այս դրական զարգացումը շարունակվի, կմտածեն պարետատան սահմանափակումները թուլացնելու ուղղությամբ:

«Իրավունք եմ վերապահում խնդրելու, որ այս շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդրորեն փորձեք պահել սահմանափակումները: Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, բայց վստահ չենք: Եվս մի շաբաթ առավելագույնս խիստ գտնվենք ինքներս մեր հանդեպ, պահենք սահմանափակումները»,-քաղաքացիներին կոչ արեց նա:

Վարչապետի խոսքով. «Եթե մեր կանխավարկածն արդարանա, կնշանակի, որ երկուշաբթիից հնարավորություն կունենանք մտածելու ռեժիմի թուլացման մասին: Եթե այս դինամիկան պահպանվի, կնշանակի, որ համաճարակի ողնաշարը ջարդել ենք, որ կսկսենք բնականոն կյանքին վերադառնալու մասին մտածել»:

Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։ Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 5. April 2020

Փաշինյանն այնուհետեւ նշեց՝ ցավոք, եւս մեկ մահվան դեպք է գրանցվել. «68 տարեկան քաղաքացին ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը, ենթադրաբար, կորոնավիրուսի հետեւանք է: Ունեցել է նաեւ դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Կրկին գործ ունենք դեպքի հետ, երբ քրոնիկ հիվանդություններն իրենց գործն անում են»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ այսօր 18:30-ին ուղիղ միացմամբ մոտ երեք ժամ պատասխանելու է քաղաքացինեի հարցերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930