Լրահոս
Օրվա լրահոսը

Duran Duran խմբի` կորոնավիրուսով վարակված կիթառահարը պատմել է հիվանդության ընթացքի մասին

Ապրիլ 06,2020 22:11

Duran Duran բրիտանական խմբի կիթառահար  Ջոն Թեյլորը, որի մոտ մի քանի շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, գրառում է կատարել սոցիալական ցանցում` պատմելով, թե ինչպես է հաղթահարել հիվանդությունը:

«Հնարավոր է, 59 տարեկանի համար ամուր առողջություն ունեմ: Ամեն դեպքում ինձ դուր է գալիս այդպես մտածել: Կամ ուղղակի բախտս բերել է, որ  հիվանդությունը միջին ծանրությամբ եմ տարել… Պետք է խոստովանեմ, որ ես դեմ չեմ եղել կարանտինի ռեժիմին, ինչն ինձ ապաքինվելու հնարավորություն տվեց»,-գրել է նա:

Երաժիշտը կարծում է, որ համավարակի պատճառով առաջացած վախը մեծ մասամբ արդարացված է, հատկապես դժվար է նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: «Բայց ուզում եմ ձեզ ասել, որ հիվանդությունը միշտ չէ, որ սպանում է, մենք կարող ենք հաղթահարել այն»,-հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930