Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Ես հասկացա, թե ինչպես է իմբիրը անվերահսկելիորեն թանկանում

Ապրիլ 07,2020 00:15

Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև, թե ինչո՞ւ չի վերահսկվում գնաճը։

Վարչապետը չի կիսում այն կարծիքը, որ ամեն ինչ թանկացել է. «Ամեն ինչ չի թանկացել։ Օրինակ՝ բենզինը էժանացել է, դիզվառելիքը էժանացել է։ Շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը, չեն թանկացել»։

Նա հավելեց, որ սպառողների վարքագիծը ևս ազգում է գնաճի վրա. «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ լինում է քննարկում իմբիրի գնաճի կապակցությամբ։ Ինձ համար ընդհանրապես խնդիր էր հասկանալ. Սոցիալական ցանցերում գրում են՝ «իմբիրը, իմբիրը», զեկուցում են, որ իմբիրը թանկացել է։ Իմ խնդիրն էր հասկանալ՝ էս ի՞նչ է տեղի ունենում իմբիրի հետ։ Մինչև մեր հայրենակիցներից մեկը ինձ մի տեսանամակ ուղարկեց։ Ես շնորհակալ եմ այդ քաղաքացուց հոգատարության համար, ինքը մտահոգված էր, որ ես կարող է կորոնավիրուսով վարակվեմ։ Եվ ինքը տեսանյութ էր արել, որտեղ ասում էր, որ 100 տոկոսով գիտի, որ իմբիրը երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի։ Եվ նույնիսկ ցույց էր տվել, թե ոնց պետք է ես իմբիրը կտրտեմ, որ առավելագույն արդյունավետ լինի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար։ Եվ ես հասկացա, թե ինչպես է իմբիրը անվերահսկելիորեն թանկանում, որովհետև բոլորը սկսել են հավատալ նրան, որ եթե իմբիր ուտեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է։ Եվ դրանից հետո, ես առողջապահության նախարարին հարցրել եմ՝ սա ի՞նչ պատմություն է։ Նախարարը պաշտոնապես ասել է՝ չկա որևէ հիմնավոր ապացույց, որ իմբիրը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է»։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք անում են հնարավորինը՝ գնաճը զսպելու համար, բայց այդ գործում կարևոր է նաև սպառողական վարքագիծը. «Եվ ես խնդրում եմ խուճապային գնումներ չանել և չտրվել չճշտված լուրերի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայերէն «իմբիր» բառ չունենք։ Հայերէ՛ն խօսէք (հայերէն սովորելուց յետոյ)։

    ՅԳ. Ուղիղ եթերով. «Լաւ սովորէք, կրթութիւնը, գիտութիւնը, էսը էնը …»։ Բա կրթութիւն քարոզողը չկարողանա՞յ երկու նախադասութիւն իր մայրենի լեզուով անթերի արտասանի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930