Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Առաջիկայում կունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխան դիահերձարան. փոխնախարար

Ապրիլ 13,2020 11:45 Share

«Ես մնում եմ կարծիքին. դիահերձումն անհրաժեշտություն է, անգամ՝ կասկածելի դիահերձումը»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում դիմելով Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Փոխնախարարն արձագանքեց, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան դիահերձարան ունենալու աշխատանքները տարվում են. «Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են: Սա ոչ թե հեռակա ծրագիր է, այլ ներկայում կատարվող աշխատանք: Առաջիկայում մենք կունենանք նման դիահերձարան»:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրինագծով արգելվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիահերձումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել