Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մհրյան. «Ոստիկանության հոսպիտալում ապրիլի 20-ի դրությամբ բուժման մեջ է 106 վարակակիր»

Ապրիլ 20,2020 17:44

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց օպերատիվ տվյալներ:

«Ոստիկանության ծառայողների  կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու եւ բնակության վայրի, վերջիններիս շփումները եւ տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ: Արտակարգ ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 10 հազար 378 արձանագրություն: Ինքնամեկուսացման կանոնները խախտելու եւ ինքնամեկուսացվածների հետ աշխատանքները կանոնակարգելու կապակցությամբ ոստիկանությունում ստացվել է 483 հաղորդում: Ոստիկանության 9249 ծառայողների ուժերով մարտ-ապրիլ ամիսներին կենսաթոշակ եւ նպաստ բաժանելու նպատակով կազմակերպվել է փոստատարների ուղեկցում վերջինների բնակության հասցեներ:

Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման եւ բուժման գործընթացում, գործում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց: Ապրիլի 20-ի դրությամբ հոսպիտալում բուժման մեջ է գտնվում 106 վարակակիր:

Ոստիկանության ծառայողների վարակման դեպքերի մասին: Ինքնամեկուսացված եղել է 124, մեկուսացված՝ 30,  բացասական թեստավորում անցել է 20, ախտորոշված եղել է 10 ոստիկան, որից 5-ը առողջացած է»,- հայտարարեց պարոն Մհրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930