Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ավրորայի» 4 մրցանակակիրները, որոնք 1 մլն դոլար կստանան

Ապրիլ 24,2020 22:07

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր առցանց քննարկում էր կազմակերպել՝ հարգելու մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության օրը նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում հայտարարվեցին 2020 թ.-ի «Ավրորայի» հերոսների անունները:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը հիշեցրեց, որ ամեն տարի այս օրը հավաքվում էին Մատենադարանում, այս տարի ֆիզիկապես չէին կարող Մատենադարանում հավաքվել: Փոխարենը՝ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետնապատկերն էր Մատենադարանը:

Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին նշեց, որ 593 թեկնածուներ են եղել. «Նրանցից յուրաքանչյուրը իր նպաստն է բերել մարդասիրական աշխատանքներին ու սա դժվարացնում էր որոշում ընդունել: Շատ լուրջ քննարկումներից հետո ունենք 4-ին»: Առաջինը՝ Ֆառթուն Ադան եւ Իլվադ Էլմանն են, որոնք Սոմալիում աշխատում են հանուն խաղաղության: Նրանք կյանքեր են փրկում, օգնություն են տրամադրում կարիքավորներին, դրանցից օգտվել են հարյուրավոր անձինք:

Նրանք հիմնել են կազմակերպություններ՝ Love does, Panzi Prajwal-ը: Երկրորդը՝ քույր Անժելիկ Նամայկան է՝ Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի համահիմնադիր: Նա նաեւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիրն է: Մինչ օրս նա օգնել է երկրում զինված հակամարտությունից տուժած հազարավոր մարդկանց, հիմնականում՝ կանանց եւ երեխաների: Ամենախոցելի մարդկանց օգնելու համար քույր Անժելիկն ստացել է Stop Hunger մրցանակը, իսկ 2013թ. արժանացել է Նանսենի մրցանակին:

Հաջորդը Սոֆի Բոն եւ Կլաուս Վոգելն են, որոնց հիմնադրած «SOS» կազմակերպությունն օգնել է ավելի քան 30 հազար փախստականներին Միջերկրական ծովում: Մյուս մրցանակակիրը Աֆղանստանից Սակինա Հակուվին է, որն օգնել է 16 մլն աֆղանցիներին եւ պակիստանցիներին, ստանալ ուսումնառություն, շահառուները հիմնականում կանայք եւ աղջիկներ են եղել:

Մրցանակը կազմում է 1 մլն դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930