Լրահոս
Օրվա լրահոսը

«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է թռիչքը․ գյումրեցի ուղևորները մնացել են Մոսկվայի օդանավակայանում՝ անօգնական ու անհույս

Ապրիլ 26,2020 14:22

Գյումրեցի Նորայր Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ քաղաքացիներից մեկը, զանգահարելով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ դեսպանատուն, օգնություն է խնդրում։

«Ես օդանավակայանի սպասարահում եմ, խախտում են մեր քաղաքացիական իրավունքը, ես գնել եմ «Աէրոֆլոտ»-ի տոմս, եկել եմ օդանավակայան, բայց «Աէրոֆլոտ»ն իր թռիչքը հետաձգել է, մինչև հիմա իմ փողերը չի տվել, ես պիտի ստանամ իմ փողերը, որ գնեմ նոր տոմս։ Մայիսի 1-ին իրենք նոր տոմս են վաճառում, ես պատրաստ եմ այդ տոմսը գնել, բայց մինչև ամսի 1-ը ես ո՞ւր մնամ։ Թեև մայիսի 1-ի թռիչքն էլ է հարցական, և խոսքը միայն իմ մասին չէ, այլ  հենց այս պահին այստեղ գտնվող 16 հոգու», -ասաց քաղաքացին։

Դեսպանատանից սկզբում նշում էին, որ իրենք կապ չունեն օդանավակայանի հետ, սակայն քաղաքացու պնդումից հետո, որ խախտվում է իր քաղաքացիական իրավունքը, լսեցին նրան։ Դեսպանատնից նաև փոխանցեցին, որ ՀՀ քաղաքացիներին իրենք  տեղավորում են,  որպեսզի չմնան օդանավակայանի տարածքում, քանի որ իրավունք չունեն, քաղաքացին հակադարձեց․ «10 հոգուն տեղավորում եք, բա մնացած 16-ն ինչ անի, ով պիտի տեղավորի»։ Դեսպանատանից արձագանքեցին, որ 16 հոգուն էլ կտեղավորվեն, սակայն քաղաքացին պնդեց, որ իր հարցը մնաց անպատասխան։

Մենք տեսանյութը ՖԲ-ում հրապարակող Նորայր Սիմոնյանի բարեկամուհուց տեղեկացանք, որ մոտ 4 ժամվա պատմություն է, ու նրանք դեռ անորոշության մեջ են։ ՀՀ քաղաքացիները «Դեմոդեդովո» օդանավակայանում են, նրանք պիտի ժամանեին Երևան,  նրանց մեծ մասը գյումրեցիներ են։

Joxovurd jan xndrum enq bolord taracek..shnorhakalutyun))

Gepostet von Norayr Simonyan am Samstag, 25. April 2020

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930