Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ճանապարհ կբացի Եվրոպայից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար. aliq.media

Ապրիլ 29,2020 23:03

aliq.media. Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Եվրոպայից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: Հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության վրա:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ «Ալիք մեդիան» տեղեկացրել էր եվրոպական մի քանի երկրից վերադարձող քաղաքացիների մասին, ովքեր օդային ճանապարհով հասել էին Երևան, որտեղից էլ Հայաստանում Վրաստանի դեսպանության օգնությամբ վերադարձել էին Վրաստան՝ տեղափոխվելով կարանտինային գոտի:

Մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները եվրոպական տարբեր երկրներից Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթներով: Վրաստանի արտգործնախարարությունը կապահովի Երևանից ավտոբուսներով Վրաստան հասնելը:

Նշենք նաև, որ վերադարձած քաղաքացիները, արդեն սահմանվածի պես, պետք է մնան 14-օրյա կարանտինային ռեժիմում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930