Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանում պատգամավորի հետկանչի հստակ մեխանիզմ չկա

Ապրիլ 30,2020 22:30

Ընտրողը առանձին պատգամավորների վարքը եւ գործունեությունը գնահատելու որեւէ մեխանիզմ չունի: Որքանո՞վ աշխատող  կարելի է համարել հետկանչի հնարավորությունը: Պարզվում է, որ այդ ինստիտուտն աշխատեցնելու որեւէ հստակ մեխանիզմ Հայաստանում գոյություն չունի:

Նինա Կարապետյանց. «Դա ժողովրդավարական շատ հետաքրքիր մեխանիզմ է: Սակայն, ես կարծում եմ, այս պահին այն Հայաստանում չփոփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում կիրառել հնարավոր չէ: Դրա համար շատ մեծ, մասշտաբային աշխատանք պետք է կատարվի: Արդյո՞ք քաղաքացին պատրաստ է հասկանալու, թե դա իրեն տրվող ինչ գործիք է: Դա շատ մեծ դժվարություններ կառաջացնի, եթե սկսեն այն սխալ գործածել: Կարելի է հասկանալու նպատակով հետկանչի մեխանիզմը փորձարկել փոքր մասշտաբներում, ասենք, ՏԻՄ-երում:

Մենք գիտենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կարող են փորձել այս մեխանիզմն օգտագործելով իրենց համար ոչ ցանկալի մարդկանց հեռացնել պառլամենտից: Հետկանչի մեխանիզմը  անհրաժեշտ գործիք է, բայց շատ նուրբ: Այստեղ պետք է շատ զգույշ լինել»:

Միքայել Նահապետյան. «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ուղիղ ժողովրդավարությունը հռչակել է որպես իր գաղափարների իրականացման առանցքներից մեկը: Մենք միանշանակ կողմ ենք ուղիղ ժողովրդավարությանը, որի կարեւոր գործիքներից մեկը հետկանչի մեխանիզմն է: Բայց դրան հասնելու համար ճանապարհ պետք է անցնել: Ամենակարեւորն այն է, թե ով պետք է հետ կանչի պատգամավորին: Տրամաբանորեն է՝ նա, ով ընտրել է: Հնարավոր չէ, որ դուք մի քաղաքական ուժի ընտրեք, հետո մենք ավելի շատ լինենք ու գանք, ձեր պատգամավորին հետ կանչենք: Երկրորդը՝ ինչ կարգավորմամբ կարելի է սկսել այդ գործընթացը: Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան»:

Միքայել Նահապետյանը դրանք թվարկելուց հետո նշեց, որ ուսումնասիրել է պատգամավորների հետկանչի համաշխարհային փորձը: Ըստ այդմ, կա երկու տարբերակ. կամ ամբողջ ժողովուրդը ամբողջ պառլամենտն է հետ կանչում, կամ եթե անհատ պատգամավորի հետ կանչելու լիազորություն է տրված, նշանակում է, որ պետք է գործ ունենալ միամանդատ, մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքների հետ: Սակայն, բանախոսի համոզմամբ մինչ այդ, Հայաստանում գործող ընտրակարգով ձեւավորված պառլամենտում որակը բարձրացնելու հսկայական գործ կա անելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930