Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Կարևոր առաջընթաց է գրանցվել COVID-19-ի դեմ հակամարմին գտնելու գործում»,-ասվում է ինստիտուտի և նախարարության համատեղ հայտարարության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ անտիդոտը ճանաչում և ոչնչացնում է վիրուսը բուժառուի օրգանիզմում՝ պնդում են իսրայելցի բժիշկները և զինվորականները: Նրանք ընդգծել են, որ պատվաստանյութի ստեղծման գործընթացն ավարտվել է: Ինստիտուտը մտադիր է պատենտավորել դեղամիջոցը և առեւտրային պայմանագրեր կնքել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախքան պատվաստանյութի արդյունաբերական արտադրանքի մեկնարկը պետք է ավարտել մի շարք երկարատև և բարդ ընթացակարգեր, որոնք կարող են տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ



















































Անտիդոտ բառ չունենք։ Կայ antibody, որը թարգմանւում է «հակամարմին»։
Շնորհակալություն: Ուղղեցինք: Հընթացս՝ նաեւ «կոմերցիոն» բառը