Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Մայիս 05,2020 17:23 Share
Sevan

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա մայիսի 4-ի 1900 մետր 58 սանտիմետր նիշի դիմաց:

Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 4-ն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 66 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր:

Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 15,3, Մասրիկ գետում՝ 12, Գավառագետում՝ 6,35 խորանարդ մետր վայրկյան:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031