Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա եթե բերդի կողքի պատի բուդկից այդ քաղցրավենիքը կարող են գնել, ի՞նչն է խանգարում, որ հարազատները նույն միրգը, քաղցրավենիքը հանձնեն հանձնուքով». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 05,2020 17:13

«Ուսման առաջադիմությունը ի՞նչ կապ ունի վարձերի հետ, այսինքն, ով լավ առաջադիմություն չունի, վարձի խնդիր չունի՞: Ասում եք՝ անտոկոս վարկ կտանք, է հետո՞, բա մայր գումարը որտեղի՞ց են մուծելու ուսանողները, որոնց ծնողները ֆորս-մաժորային իրավիճակում չեն աշխատում»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկների խնդրին, ասաց, որ կալանավորների հարազատներից բողոքներ է ստացել. «Հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացում կլինի նաեւ հանձնուքների ու մարդիկ կկարողանային միրգ ստանալ, քաղցրավենիք, որը կարող են գնել բերդի կողքի պատի բուդկից: Հիմա եթե բերդի կողքի պատի բուդկից այդ քաղցրավենիքը կարող են գնել, ի՞նչն է խանգարում, որ հարազատները նույն միրգը, նույն չոր քաղցրավենիքը հանձնեն հանձնուքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031