Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք և դանակահարություն Արմավիրում (Տեսանյութ)

Մայիս 05,2020 22:02 Share

Մայիսի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արմավիրի բաժնում նույն հիվանդանոցից մեկ ժամվա ընթացքում երկու ահազանգ ստացվեց: Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած և սալջարդ վերքերով երկու տղամարդ էին տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի և տուժողների հետ: Նրանցից մեկը վստահեցնում էր, թե վերքերը ստացել է բակում ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, և տղամարդու հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում տղամարդկանց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները պատճառել է Արմավիրի Բաղրամյան փողոցի 24-ամյա մի բնակիչ և տուժողներից մեկի «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի:

Ժամը 6-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:

Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև դանակը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031