Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք․ Սիսիանի ԲԿ

Մայիս 16,2020 22:43

Հարգելի սիսիանցիներ, ինչպես գիտեք՝ Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք՝ վարակի այլ օջախից:
Ի՞նչ ենք հորդորում անել՝

  • Տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում,
  • նվազագույնի հասցնել բոլոր տեսակի շփումները,
  • խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց (հարսանիք, թաղում, կնունք, ծնունդ և այլն) և մեծաքանակ հյուրեր հրավիրելուց, քանի որ վտանգում եք ձեր և ձեր հյուրերի առողջությունն ու կյանքը:

Անհնարինության դեպքում իրականացրեք հնարավորինս նեղ շրջանակով՝ խուսափելով անհարկի ողջագուրումներից և պահելով անվտանգության կանոնները։

  • Պահել սոցիալական հեռավորություն՝ հատկապես խանութներում, սուպերմարկետներում և ցանկացած այլ հաստատությունում, որտեղ մարդկային հոսքը հաստատության կողմից չի կառավարվում՝ կուտակումներից խուսափելու նպատակով։
  • Պարբերաբար լվացեք ձեռքերը օճառով՝ մանրակրկիտ և 20 վայրկյան տևողությամբ, ինչպես նաև հաճախ ախտահանեք դրանք։
  • Կրեք պաշտպանիչ դիմակներ՝ հատկապես մարդաշատ վայրերում։
  • Բոլոր տնտեսվարողներին, գրասենյակներին և հիմնարկներին կոչ ենք անում պահել անվտանգության և հիգիենայի սահմանված կանոննները, ապահովել աշխատակիցներին դիմակներով և ախտահանիչ նյութերով։
  • Անգամ ամենաչնչին կասկածի կամ վատ զգալու պարագայում տեղեկացրեք բժշկին՝ զանգի միջոցով՝ խուսափելով ինքնաբուժմամբ զբաղվելուց:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելն այսուհետ կախված է մեզանից յուրաքանչյուրի գիտակցության և պատասխանատվության մակարդակից: Հետևաբար հորդորում ենք իրավիճակին լուրջ վերաբերվել, լինել զգոն,
հետևել բացառապես վերոնշյալ անվտանգության կանոններին:

ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

⚠️⚠️⚠️ ԱՅՍՊԻՍՈՎ ⚠️⚠️⚠️Հարգելի սիսիանցիներ, ինչպես գիտեք Սիսիանում կա կորոնավիրուսով վարակվածության 3 հաստատված դեպք՝…

Gepostet von Սիսիանի բժշկական կենտրոն am Samstag, 16. Mai 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031